ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հո դուք քունը հարամող չե՞ք

Հո դուք քունը հարամող չե՞ք
12.10.2017 | 23:41

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների պահվածքն արդարացի քննադատությունների պակաս չունեցավ: Սակայն առավել ուշագրավ է, թե անձամբ ՀՀԿ-ում ինչպես են վերաբերվում այս ամենին: Բնականաբար, նրանք պետք է պաշտպանեն և մեղադրեն ընդդիմադիրներին, սա խիստ կանխատեսելի էր: Իսկ մինչ այդ հարկավոր էր հասկանալ, որ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր անհատ պետք է դրան պատրաստ լինի, կարողանան նաև քննադատություններ լսել և բարեկրթության շրջանակում դրանց պատասխանել: Հոգեպես անհավասարակշիռ, էթիկայից զուրկ, դաստիարակությունից հեռու մարդիկ ինչ գործ ունեն հանրության համար որոշումներ կայացնելիս:


Երբ իշխանությունն ընտրում է մարդկանց այս կամ այն կառույցում իրեն ներկայացնելու համար` մոռանում է շատ կարևոր հանգամանք. նրանց կերպարով է հանրությունը գնահատում իշխող քաղաքական ուժին: Որքան այլանդակ է նրանց պահվածքը, համապատասխանաբար նույնքան էլ վատ կլինի տվյալ իշխանության դեմքը: Սակայն այս չափորոշիչը երբեք հաշվի չի առել ՀՀԿ-ն, դրա համար էլ անընդհատ ստիպված է կուլ տալ լուտանքների այն մեծ չափաբաժինը, որ նման միջադեպերից հետո նրան վերագրվում է:
Իգիթյաններին պաշտպանողների տեսակետներից ամենաինքնատիպը, թերևս, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին էր: Armlur.am-ի փոխանցմամբ, նա ասել է. «Մեկ-մեկ ճիշտ բաներ կարող են ասել, բայց հնարավոր է, որ ինքը մի բանից ջղայնացած է եղել։ Մարդ կա՝ ներվային է, ես, օրինակ, ավելի հանգիստ եմ։ Ես նիստը կիսաքնած եմ անցկացրել, դրա համար առանձնապես բան չեմ կարող ասել»։ Լավ, հասկացանք, որ պետք է անպայման պաշտպանել, բայց այսպե՞ս:

Կիսաքնած նիստին ներկա լինելը ո՞րն է: Ինչու՞ են այս մարդիկ հավաքվում ավագանու նիստերին, եթե նրանց հետաքրքիր չէ, թե ինչ որոշումներ են այնտեղ կայացվում: Մարդը քնում է, անգամ չի լսում, որ դահլիճն ալեկոծվում է հայհոյախառը բառապաշարի տարափից: Բայց դե, կոմպոզիտորն հանգիստ է և կիսաքուն: Եվ զավեշտալի է, և անտրամաբանական, ինչ է անում կոմպոզիտորը նման «ելևէջների» մեջ: Կարող էր այդ ժամանակը տրամադրել իր սիրած գործին, ՀՀԿ-ն ինչու է նրան «բերում-տիրաժավորում»
ավագանիում: Թողեք այդ մարդը հանգիստ քնի, հո դուք քունը հարամող չե՞ք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ